Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.04.2013 | 00:12

Գալիք օրերում հայտնի կդառնա Տիրոջ տաճարի լեռը` հաստատված լեռների գագաթների վրա, կբարձրանա բլուրների վրա, և շատ ժողովուրդներ կշտապեն դեպի նա։ Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծո տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։ Արդարև, Սիոնից են դուրս գալիս օրենքները, և Տիրոջ խոսքը` Երուսաղեմից։ Նա դատ կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին, մինչև իսկ հեռավորներին, նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից` մանգաղ, և այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել։


Միքիայի մարգարեությունը, 4. 1-3

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ