ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 89813

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 89813
31.10.2020 | 15:01

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 381-ով՝ հասնելով 89813-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1001-ով և հասել 55317-ի, իրականացվել է 4 հազար 992 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 402588-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1708-ի: Բուժվում է 32788 մարդ:

Դիտվել է՝ 2825

Մեկնաբանություններ