ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 110548

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 110548
11.11.2020 | 15:51

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1861-ով՝ հասնելով 110548-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1501-ով և հասել 68336-ի, իրականացվել է 4226 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 448450-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2045-ի: Բուժվում է 40 157 մարդ:

Դիտվել է՝ 2795

Մեկնաբանություններ