Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 145240

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 145240
10.12.2020 | 12:33

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1174-ով՝ հասնելով 145240-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1350-ով և հասել 121882-ի, իրականացվել է 3504 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 539337-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3022-ի: Բուժվում է 20336 մարդ։

Դիտվել է՝ 3041

Մեկնաբանություններ