Հայաստանը դեպի թրքացում է գնում, դեպի, այսպես ասած, աջարիզացիա: Գլոբալ առումով ներկայիս իշխանությունը թուրքական օրակարգ է առաջ մղում: Սա պետք է արդեն հասկանալ ու գործել ըստ դրա, որովհետև շատերը, անգամ ընդդիմության մեջ, դեռևս դա չեն հասկանում:
Հույս ունենալ, որ այս իշխանությունները հայկականության սատարողներ, աջակիցներ և նպատակներ իրագործողներ են, միամտություն է, ինչը նաև վտանգավոր է մեզ համար: Պետք է շատ լավ հասկանանք, որ այս իշխանությունները Հայաստանի պետականության ու ընդհանուր հայկականության հետ որևէ աղերս չունեն. իրենք այստեղ այլ երկրների օրակարգն են առաջ տանում:
Տիգրան Քոչարյան