Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Գեղցու շուստրիությունը» մի օր տրաքելու է. Ռոբերտ Մելքոնյան

«Գեղցու շուստրիությունը» մի օր տրաքելու է. Ռոբերտ Մելքոնյան
30.10.2022 | 09:49

Իհարկե, Պուտինը նոր բան չի ասել, և մենք դա վաղուց գիտենք։ Եվ նաև գիտենք, որ «գեղցու շուստրիությունը» մի օր տրաքելու է այն խաղացողի գլխին, իսկ այդ ամենից տուժելու ենք բոլորս՝ և՛ Նիկոլի վկաները, և՛ իրավիճակն իրապես ընդունողներն ու գնահատողները, և՛ իհարկե «էշի ականջում քնածները», որոնք ավելի շատ են։
Պուտինը նոր բան չասաց, միայն թե հայ ժողովրդի որոշումը չէր դա, այլ Հայաստանի ղեկին նստեցված ապաշնորհների, թուրքերին Հայաստանը, Արցախը ծվեն-ծվեն զիջողների, նվիրողների որոշումն էր։


Ինչպես ասում են՝ Աստված է՛լ «բեթարից» ու «բեդովլաթներից» ազատի․․․
Իսկ այդ վտանգն զգացողները, հասկացողները և գիտակցողները կարծես քիչ են, գորշությունն ու տգիտությունն է շատ:
Հա՛, մեկ է, մեղավորներն ըստ «Նիկոլի բանաձևի», պարզ է ովքեր են լինելու՝ նախկիններն ու Ռուսաստանը:


Իսկ ինքն ու իր «խաղաղության թրքասերների կորպուսը» դավաճան չեն, մեղք չունեն, իրենք միամիտ են, ու այդ ամենը վաղուց նախկիններն ու ռուսները «գցել են իրենց ջեբը»:
Բայց մեկ է, «առաջին գիշերը» թուրքերինն է եղել, ու թվիթն էլ չի փրկի, ինչպես ֆեյսբուքը չփրկեց:

Դիտվել է՝ 14294

Մեկնաբանություններ