Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Սրանց ավարտի բանալին վախի հաղթահարումն է

Սրանց ավարտի բանալին վախի հաղթահարումն է
04.10.2025 | 16:27

Միքայել Սրբազանի փոխարեն կարող էր լինել առնվազն կես միլիոն ՀՀ քաղաքացի՝ ինձանից սկսած: Այդ կես միլիոնից յուրաքանչյուրը սիստեմատիկ կամ երբևէ տարբեր ձևերով և տարբեր տեղերում արտահայտել են մտքեր, պնդումներ, լուծումներ, որոնք, ըստ իրենց, կկասեցնեին իրենց երկիրը, իրենց զավակներին, իրենց տուն ու տեղը, կերպն ու արժեքները միտումնավոր, դավաճանորեն և թշնամաբար կործանողներին:

Խնդիրը նրանում է, որ այս ռեժիմի այլևս միակ կառավարման գործիքը դարձել է վախի տարածումն ու դրանով հանրային բունտի զսպումը: Միքայել Սրբազանի գործի միակ ցուցադրական ֆունկցիան այդ վախի և վախով զսպման տարածումն է: Դա լավագույնս աշխատում է մարզերում: Խոսեք սովորական մարդկանց հետ մարզերում, և նրանք, այս ամենի հետ համաձայն չլինելով, ձեզ հողի վրա կկանգնեցնեն տարբեր տեղական չինովնիկների, ոստիկանության օպերների, քննչականի պետերի և այլ բյուրոկրատական կերպարների զսպման գործողությունների մասին պատմություններով: Սա արվում է մեկ նպատակով՝ վախ տարածելու և բոլորին ապաքաղաքական դարձնելու նպատակով:

Վախն է դարձել միակ գործիքը և օրինակներ ունենալը այդ վախի տարածման: Վախի խորացման համար հաշվի չի առնվելու ո՛չ արդարությունը, ո՛չ էլ իրավաբանությունը: Սրբազանները այդ վախի տարածման օրինակներ են, որ եթե նրանք են նստած խոսքի համար, ուրեմն դուք կնստեք ու կնստեք, եթե խոսեք ու գործեք:

P.S. Սրանց ավարտի բանալին վախի հաղթահարումն է: Աստված օգնական, Սրբազան Հայր. Դուք դա արել եք: Դուք այսօր ավելի ազատ եք, քան՝ ձեզ դատողը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1603

Մեկնաբանություններ