Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը՝ 2-րդ ընտանիք սփյուռքահայ ուսանողների համար

Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը՝ 2-րդ ընտանիք սփյուռքահայ ուսանողների համար
13.09.2013 | 17:50

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ սփյուռքահայ ուսանողների խորհրդի (ՍՈՒԽ) ընդհանուր ամփոփիչ-հաշվետու ժողովը: Ինչպես տեղեկացրեց կառույցի հիմնադիր-նախագահ Սամվել Մկոյանը, նման ժողովներ խորհուրդը կազմակերպում է ամեն կիսամյակ։
Հանդիպման ընթացքում ՍՈՒԽ-ի շրջանակներում գործող ակումբների և հանձնաժողովների նախագաներն ամփոփեցին կիսամյակում իրենց և իրենց խմբի կատարած աշխատանքը, ինչպես նաև ներկայացրին առաջիկա ծրագրերը։ Սամվել Մկոյանը նշեց, որ ՍՈՒԽ-ն ունի 6 հանձնաժողով և 4 ակումբ։ Ակումբներից մեկը լեզուների ակումբն է, որն իր մեջ ունի 3 ենթաակումբ՝ հայոց լեզվի, ռուսաց լեզվի և անգլերենի։ Ամումբի միջոցով սփյուռքահայ երիտասարդները, ովքեր չգիտեն մայրենին, սովորում են հայերեն։ Սամվել Մկոյանը նշեց, որ ուսուցման առաջին փուլին մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների երիտասարդներ։ Երկրորդ փուլում արդեն արևելահայերենի դասընթացներ կկազմակերպվեն սփյուռքահայ այն ուսանողների համար, ովքեր տիրապետում են արևմտահայերենին և դժվարություններ ունեն արևելահայերենի հետ կապված։
Սամվել Մկոյանը նկատում է, որ բավականին շատ ձեռքբերումներ է գրանցել սփյուռքահայ ուսանողների խորհուրդը, սակայն ամենագլխավոր ձեռքբերումն այն է, որ ընտանիքից հեռու սփյուռքահայ ուսանողի համար խորհուրդը դառնում է երկրորդ ընտանիքը։ Այստեղ նրանց ցուցաբերվում է հոգեբանական, իրավաբանական և այլ խորհրդատվություն։
Նշենք, որ սփյուռքահայ ուսանողների խորհուրդը ստեղծվել է 2010 թվականին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ և միավորում է 4309 սփյուռքահայ ուսանողների՝ պաշտպանելով նրանց իրավունքները:

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ