«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում

Արմեն Աշոտյանին լուրջ փորձություն է սպասում
22.11.2013 | 00:12

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հնարավոր միավորման լուրից տևական ժամանակ ալեկոծվում են քաղաքի ուսանողությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը:
Այս հարցի առնչությամբ օրերս Վանաձորում խոսել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վանաձորի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախարարի ոչ մի բացատրություն հավանության չի արժանացել, ավելին, տարիքավոր դասախոսներն ու բուհերի ղեկավարությունը նեղսրտել են, թե «էս երիտասա՞րդը պիտի մեզ սովորեցնի` որն է ճիշտը»: Վերջիններս փորձում են հասկանալ, թե ինչով է պայմանավորված այս շտապողականությունը, բոլոր խնդիրները լուծվել էին, մնացել էր միավորո՞ւմը:
Առանձին թեմա է ուսանողների դժգոհությունը, նրանցից մեկը մեզ հետ զրույցում իրավիճակի իր լուծումն առաջարկեց. «Եթե միավորվելու են, իմ դիպլոմը ի՞նչ անուն է ունենալու: Ես ո՞րն եմ ավարտել` մանկավարժակա՞նը, ճարտարագիտակա՞նը, թե՞ Վանաձորի համալսարանը»:
Անկախ դժգոհությունից, մեր տեղեկություններով, հստակ է, որ բուհերը միավորվելու են: Մնում է միայն համոզել Վանաձորի ուսանող երիտասարդությանն ու դասախոսական կազմին: Գլուխ կհանի՞ ԿԳ նախարարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ