ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հենց պարոն Վուչիչն էր սպառազինություն վաճառում Ադրբեջանին

Հենց պարոն Վուչիչն էր սպառազինություն վաճառում Ադրբեջանին
10.10.2025 | 12:33

«Ես ցնցված եմ Թուրքիայի վարքագծով և ՄԱԿ կանոնադրության և ՄԱԿ ԱԽ 1244 բանաձևի կոպիտ խախտմամբ, ինչպես նաև շարունակելը զինել պրիշտինյան իշխանություններին։ Հիմա լիովին պարզ է, որ Թուրքիան չի ցանկանում կայունություն Արեւմտյան Բալկաններում և կրկին երազում է Օսմանյան կայսրության վերածննդի մասին»,- հայտարարել է Վուչիչը, մոռանալով, որ իր երկիրն էլ հենց իր դեմքով նպաստել է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տարածմանը։

Հենց պարոն Վուչիչն էր սպառազինություն վաճառում Ադրբեջանին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ