ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները

30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները
23.09.2025 | 11:31

Տեր Արամ, արթնացիր, դու չես խաչվողը, խաչվողները հիմա բանտում են։

Եվ բանտում են, որովհետև աննահանջ կերպով միշտ պայքարել են արդարության, ճշմարտության, հայրենիքի փրկության համար։

Հուդան ժողովրդից մեկը չէր, այլ Տիրոջ 12 առաքյալներից։ 30 արծաթը Պետրոսի տաղավարն էր, այնտեղ պետք է մատնեիր Հայրական տունդ, որի շուրջ բորենիների պես խռնվել են չարափառները։

Մատնելուց հետո անգամ Հուդան զգաց, որ կորցրեց իր առաքելական պատիվը և փոխարենը դարձավ մատնիչ։ Երբեք չեմ ցանկանա, որ նույնը դու զգաս, ծնողը կարող է բարկանալ, կարող է սխալվել էլ, բայց նա չի դադարի քո ծնողը լինելուց, չի դադարի քեզ սիրելուց, իսկ օտարի համար դու լոկ գործիք ես։

Ես դեռ հավատում եմ, որ հայացքդ կթեքես և կտեսնես իրապես խաչվողների հայացքը և իրենց անցած խաչի ճանապարհը և դառնապես լաց կլինես։

Լուսանկարում Բարձրաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայրական հայացքն է, ուղղված բոլոր նրանց, ովքեր այս հայացքի մեջ իրապես կարող են տեսնել խաչի իրական փառքն ու զորությունը։

Տեր Հակոբոս քահանա ԻՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ