Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Վստահ եմ, որ հայ ուլտրաազգայնականների ճնշող մեծամասնությունը համաձայն է Էրդողանի հետ

Վստահ եմ, որ հայ ուլտրաազգայնականների ճնշող մեծամասնությունը համաձայն է Էրդողանի հետ
18.07.2025 | 11:37

Էրդողանն Իսրայելն անվանեց ահաբեկչական պետություն։

Սա հատուկ, հայկական եթերներից՝ թուրք-իսրայելական տանդեմի մասին բարբաջող, մարդկանց մոլորեցնող վերլուծաբանների համար։

Ի դեպ, վստահ եմ, որ հայ ուլտրաազգայնականների ճնշող մեծամասնությունը համաձայն է Էրդողանի հետ։ Այդ դաշտում ինքնադրսևորվող պերսոնաժներից մեկը նույնիսկ ժամանակին հրապարակայնորեն հայտարարում էր, որ հայերի ու թուրքերի շահերը համընկնում են Երուսաղեմում։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ