ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Քաղաքակրթության պահպանմանն ու զարգացմանը միտված մարդասիրական պարտք. Վարդան Ոսկանյան

Քաղաքակրթության պահպանմանն ու զարգացմանը միտված մարդասիրական պարտք. Վարդան Ոսկանյան
25.07.2022 | 07:24

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի Աղիտու գյուղի այս կոթողը մեր փառապանծ նախնիները կառուցել են Ք․ 6-7-րդ դարերում։ Ոչ մասնագետի աչքով այն բավական ընդհանրություններ ունի Օձունի նույն ժամանակահատվածի նմանօրինակ հուշարձանի հետ։


Մինչդեռ Բաքվի բռնապետական վարչախմբի նախագահական գրադարանում տեղ գտած հերթական տգետ «ուսումնասիրության»՝ ավելի ճիշտ, զեղծարարության մեջ այն ոչ միայն ներկայացված է իբր ադրբեջանական, այլ նաև մեզ մեղադրում են գոյություն չունեցող և չունեցած «Արևմտյան Ադրբեջանում» (այդպես են կոչում ՀՀ տարածքը Բաքվի քարոզիչները) գտնվող այս կոթողի նկատմամբ իբր վանդալիզմի մեջ։


Բարբարոսի լկտիությունը չափ ու սահման չունի, նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստանի ամեն անկյունում հազարամյակների հայկական ներկայությունը մեր նախնիներն արձանագրել և փաստել են նաև նյութական մշակույթի սքանչելի կոթողներով։


ՈՒստի Հայաստանի սրբազան տարածքը ճանաչելը, խնամելը, թշնամուց պաշտպանելն ու ընդարձակելը ոչ միայն տուրք է մեր նախնյաց հիշատակին, այլ նաև մշակույթի և քաղաքակրթության պահպանմանն ու զարգացմանը միտված մարդասիրական պարտք։

Դիտվել է՝ 11738

Մեկնաբանություններ