Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Մարդը ոջիլից բացի ուրիշ բան չի տեսել, բա ի՞նչ անվաներ

Մարդը ոջիլից բացի ուրիշ բան չի տեսել, բա ի՞նչ անվաներ
19.05.2025 | 12:04

Աննա Հակոբյանին ընդհանրապես չեմ անդրադառնում։ Նա այդքան արժանիք չունի, որ իր մասին խոսեմ։ Բայց այդ կինը անպարկեշտ բառերով է խոսել մի արժանավոր մարդու` Տաթևիկ Վիրաբյանի մասին, նրան անվանելով «ոջիլ»:

Տաթևիկը նվիրյալ հայրենասեր կին է, ով ապրել է Արցախում, պայքարել է, ու հանուն Արցախի զոհվել է նրա եղբայրը։

Լինելով երկրի ամենաբարձր պաշտոնյայի կինը, Աննա Հակոբյանը «ոջիլ» է անվանում իր երկրի քաղաքացուն միայն նրա համար, որ քննադատում է իրենց։

Ես հասկանում եմ, որ Աննա Հակոբյանին հարազատ է ոջիլը։ Ի վերջո, ով ինչ միջավայրում ապրում է, ինչ տեսակով շրջապատված է, դրանք էլ հարազատ են նրան։ Մարդը ոջիլից բացի ուրիշ բան չի տեսել, բա ի՞նչ անվաներ։

Ռուսներն ասում են` ամեն մարդ մտածում է իր փչացածության մակարդակով։

Իսկ այ, որ Աննա Հակոբյանը կպնում է մեր Տաթևի ծնողական կարողություններին, ափսոսանք հայտնելով, որ Տաթևը երեխաներ է դաստիարակում, ուզում եմ Աննային ասեել` ցույց տուր քո դաստիարակած երեխաներին։

Դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞։

Շմայսը վատ մարդ չի, բայց մի բան վատ է արել:

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ