ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

ՀՀ Ռազմի նախարարությունն ավելի լավ է հնչում

ՀՀ Ռազմի նախարարությունն ավելի լավ է հնչում
26.08.2025 | 12:20

«Պատերազմի նախարարությունն ավելի լավ է հնչում, քան պաշտպանության նախարարություն։ Ես չեմ ուզում լինել միայն պաշտպանություն։ Մենք ուզում ենք նաև հարձակում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (հղումը՝ Հ.Գ.-ում):

Նույնը ասում եմ ես արդեն 10 տարի։

2015 թվականից միշտ ասել եմ, Հայաստանի համար պաշտպանական դոկտրինը աղետ է։

Առավել ևս, Արցախի հանձնումից հետո, Հայաստանն առհասարակ չունի ռազմավարական խորություն։ Պետությունը, որը չունի ռազմավարական խորություն, չի կարող ունենալ բազմաէշելոն պաշտպանություն, հետևաբար պետք է իր պաշտպանական ռազմավարությունը հենված լինի ո'չ թե արձագանքման (ռեակցիոն) գործողությունների, այլ կանխարգելիչ հարվածների ռազմավարության վրա` ակտիվ պաշտպանության, որը, ըստ էության, հարձակողական և պաշտպանողական ռազմավարությունների հիբրիդ կարելի է համարել։

Այնպես որ, Հայաստանի Հանրապետության Ռազմի նախարարությունն ավելի լավ է հնչում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հղումը՝ https://www.facebook.com/watch?v=1073567887869321

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ