-
23.02.2018|
01:59
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։
-
20.02.2018|
01:27
Վաղն Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ են լինելու:
-
07.02.2018|
18:52
Փետրվարի 6-ին Հրազդանի թիվ 8 դպրոցում տեղի ունեցավ Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությունը:
-
06.02.2018|
12:46
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և ընթերցողներին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելլերները:
-
03.02.2018|
14:49
«Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ սկսում է «Խորհրդարանական կառավարում Հայաստանի Հանրապետությունում» խորագրով ծրագիրը։ Նախաձեռնությունը դասախոսությունների, հանդիպումների, քննարկումների, աշխատաժողովների շարք է, որոնց միջոցով կազմակերպության անդամներին փոխանցվելու է տեղեկատվություն ՀՀ-ում նոր սահմանադրական կարգերի վերաբերյալ։
-
02.02.2018|
15:28
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերով.
-
30.01.2018|
11:11
«Իմ Հայաստան» ծրագիրը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, հունվարի 29-ին մեկնարկեց մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը։
-
26.01.2018|
17:17
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:
Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:
-
23.01.2018|
11:48
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։
-
23.01.2018|
10:01
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը դարձել է «օտար` յուրայինների շրջապատում»: Խմբակցությունում կարծես հատուկ վերաբերմունք կա նրա հանդեպ, նրան մեկուսացրել են:
ն արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am