«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Նիկոլի մոտ գործ կարողը դատարանի դահլիճում է ստիպված լինելու «պարզաբանումներ» ներկայացնել

Նիկոլի մոտ գործ կարողը դատարանի դահլիճում է ստիպված լինելու «պարզաբանումներ» ներկայացնել
26.10.2025 | 14:24

Անկեղծ ասած՝ ահավոր անհետաքրքիր է Նիկոլի նախկին դատախազ Դավթյան Արթուրի ոչ վաղ անցյալի պատմության կեղծումը և սեփական անձի շուրջ հյուսվող «կռուտիտները»: Որովհետև հարցեր կան, որին Նիկոլի մոտ գործ կարող աշխատածին մի օր արդարադատությունն ուղղելու է, և նա դատարանի դահլիճում է ստիպված լինելու «պարզաբանումներ» ներկայացնել:

Նաև ահավոր անհետաքրքիր է Դավթյան Արթուրի իրավական բարեփոխումների տեսլականը լսելը, առավել ևս՝ քննարկելը: Որովհետև երինջի հնազանդությամբ Նիկոլի կապրիզները կատարածի դուրս տվածները չեն կարող իրեն հարգող մարդու մոտ որևէ հետաքրքրություն առաջացնել:

ՈՒղղակի տարակուսելի է, որ գլխավոր դատախազի պաշտոնը ազգադավի ջեբի պիտբուլի պաշտոնի հետ շփոթածը Հայ Առաքելական Եկեղեցուն պաշտպանողի դիմակ է հագել:

Տարակուսելի է, որովհետև Դավթյան Արթուրի տեսակը, անկասկած, եթե կրկին լիներ դատախազ, Եկեղեցու մասով անելու էր այն նույն բանը, ինչ այսօր անում է դատախազ աշխատող ակնոցավոր կնիկը:

Տարակուսելի է, որովհետև Նիկոլի երբեմնի լատեքսները՝ Դավթյան Արթուրից մինչև Համբարձումյան Միքո, «գառան մորթի են հագել» ու հանրային կյանքում «արևի տակ» տեղ են ման գալիս՝ հույս ունենալով գտնել այն միջավայրը, որտեղից նորից դեպի պաշտոնը տանող ճանապարհ կբացվի։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 7401

Մեկնաբանություններ