ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Եթե ունենայինք իրական մտավորականներ

Եթե ունենայինք իրական մտավորականներ
15.09.2025 | 11:03

Մոտ 15 տարի առաջ Հայաստանում մի «թատերախումբ» էր գործում, որն «ինտերակտիվ» ներկայացում էր խաղում: Կարծեմ անվանումն էր «Ծառը»: Ներկայացումն այն մասին էր, որ երկու հարևան վիճում են մի ծառի համար, որը մնացել էր երկրորդ հարևանի ցանկապատից այն կողմ, իսկ առաջին հարևանը փորձում էր հետ վերադարձնել: Ու մինչ նրանք վիճում էին, «ծառը չորանում էր ու բերքը մնում»: Ու այստեղի «բեմադրիչները», որոնք վստահաբար կատարում էին իրենց տված առաջադրանքը, հանդիսատեսին առաջարկում էին դառնալ սցենարիստ և ներկայացումը շարունակել: Ու բոլորը բարձրանում էին բեմ ու իրենցից գոհ առաջարկում, որ ծառը մնա երկրորդ հարևանի «ցանկապատից այն կողմ», երկուսով ջրեն ու առաջին հարևանն օգտվի ծառի այն ճյուղերից, որ իր ցանկապատից ներս կլինեին: Դա մարդու մոտ գիտակցաբար ու ենթագիտակցաբար զուգահեռ էր տանում Արևմտյան Հայաստանի ու Արարատի հետ, ու «հասկացնում», որ հայերը պետք է հրաժարվեն իրենց հողերը վերադարձնելու մտքից: Ես այլ սցենար առաջարկեցի, որով առաջին հարևանը՝ միավորվելով նրանց հետ, ումից նույնպես երկրորդ հարևանը ծառեր էր զավթել, վերադարձրեց ոչ միայն ծառը, այլ նաև մնացած ամեն ինչ ու երկրորդ հարևանին գրողի ծոցն ուղարկեց:

Դրանից հետո այդ ներկայացումների ժամանակ ինձ հնարավորություն չէին տալիս իմ սցենարը ներկայացնելու, որովհետև իրենց վճարել էին Հայաստանում այլ վերջաբանով ներկայացումներ բեմադրելու համար:

Երեկ Մկրտիչ Արզումանյանը և «Հանդարտի» ամբողջ խումբը թույլ տվեց, որ իրենց ներկայացումը նույնպես դարձնեն «ինտերակտիվ», և Արցախը ու Հայաստանից տարածքներ հանձնողն այն վերածի հայրենիքից հրաժարվելու քարոզի, իսկ դերասաններից մեկն անգամ ասաց. «Մենք այս ունենք, բայց աչքներս տնկել ենք այն Հայաստանի, այն Հայաստանի ու այսպես «այլ Հայաստանների» վրա, որը չկա» (բառացի իր խոսքերն եմ մեջբերել):

Այդ դերասանին, ով հիացած դեմքով նիկոլ էր դիմավորել ու փորձում էր ամեն ձևով հաճոյանալ, ուղղակի տեղեկացնում եմ, որ «Այն Հայաստաններից» մեկն Արցախն է, մյուսը՝ Արևմտյան Հայաստանը, որոնց մենք աչքներս «չենք տնկել», դրանք կան ու լինելու են, անկախ նրանից, Արցախ հանձնող ու Արևմտյան Հայաստանը մեր պատմությունից ջնջել փորձող նիկոլի առաջ իր նման հաճոյացողներ կլինե՞ն, թե ոչ: Ու եթե ունենայինք իրական մտավորականներ, ոչ թե մեր պատմական հողերն ու պատմությունն ուրացողներ, մեր հասարակությունը ոչ թե «Այն Հայաստաններից» մեկը՝ Արցախը կկորցներ, այլ կպայքարեր մնացած «այլ Հայաստանները» վերադարձնելու համար:

Որովհետև ուսուցիչներին և մտավորականությանն է վստահված կրթելու և մտածողություն զարգացնելու կարևոր դերը, իսկ մեր պատմության ուսուցիչներն անգամ չեն ընդվզում, երբ Հայոց պատմությունը դառնում է Հայաստանի, իսկ դերասանն ու բեմադրիչը բեմից հայտարարում են. «Այլ Հայաստանների մասին, որոնք չկան»:

Չէ, եղել են, կան ու միշտ կլինեն, անգամ, երբ դուք չեք լինի, ու մերը կլինեն, երբ իրական մտավորականներ կունենանք:

Արման Հայրապետյան

Դիտվել է՝ 218

Մեկնաբանություններ