Աղոթարան
											
													01.11.2025 | 22:00
						 
Ամենասուրբ Տեր,
Ահա կրկին եկել եմ Քո առաջ։
Ի՞նչ ունեմ տալու Քեզ, եթե ոչ իմ սրտագին աղոթքը ապաշխարության զգացումով։
Ամեն անգամ, երբ փորձում եմ բարձրանալ, ընկնում եմ նորից,
Իսկեթե Դու չլինես, ո՞վ կբարձրացնի ինձ։
Ով Տեր,
աղաչում եմ՝ մի՛ հեռացիր ինձնից,
Թեև ես հազար անգամ հեռացել եմ Քեզնից։
Տե՛ր իմ,
Տուր ինձ ոչ թե այն, ինչ ուզում եմ,
այլ այն, ինչով փրկվում եմ։
Թող իմ կամքը խոնարհվի Քո կամքի առաջ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից,
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
						
								Մեկնաբանություններ