Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ պետք է լավատես լինել

Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ պետք է լավատես լինել
29.10.2014 | 14:32

«Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիքներ ունի հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում ոչիշխանական ուժերի հրավիրած հանրահավաքներից: Ոչիշխանական եռյակի առաջնորդները խոստացել են, որ դրանք լինելու են շարունակական, խոսակցություններ են շրջանառվում նաև, որ կարող են լինել նստացույցեր Ազատության հրապարակում:

«Ակնկալում եմ, որ այս անգամ կստացվի իշխանափոխությունը»,- մեր զրույցի ժամանակ նշեց Երջանիկ Աբգարյանը:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր չէ, որ այս անգամ էլ ոչիշխանական եռյակին մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օգտագործի այս շարժումը և հերթական դիվիդենդները փորձի պոկել իշխանություններից:
«Ամեն ինչ հնարավոր է, ես ոչինչ չեմ բացառում»,- արձագանքեց Երջանիկ Աբգարյանը:
«Բայց չէ՞ որ ժողովուրդը ամեն անգամ ապավինելով քաղաքական ընդդիմությանը և դուրս գալով փողոց` հիասթափվում է, երբ չի լինում իշխանափոխություն»,- հարցրինք մեր զրուցակցին:
Երջանիկ Աբգարյանը նշեց, որ պետք է շարունակել պայքարը:
«Պետք է լավատես լինել»,- մեր զրույցն ամփոփեց նա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 33525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ