Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Կացնով մտածելը» համակարգային լուրջ հետևանքների կհանգեցնի

«Կացնով մտածելը» համակարգային լուրջ հետևանքների կհանգեցնի
06.06.2024 | 11:45

Պրակտիկայում հաճախ եմ հանդիպում մի իրավիճակի, երբ բավարարվում են «օրենքը հստակ է ձևակերպել» արտահայտությամբ: Սա անչափ վտանգավոր պրիմիտիվիզմ է, սա հիմնովին բացառում է իրավական համակարգային մտածողությունը, ուստի պատահական չէ, որ հենց այդ համատեքստում է հնչում՝ «Ամեն ինչ պարզ է գրված, անգամ չենք էլ պատրաստվում քննարկել» արտահայտությունը:

Պատկերացրեք, որ այս պարզունակ իրավամտածողությամբ ԱՄՆ-ի դատարանները փորձեին մեկնաբանել, թե Սահմանադրությամբ ինչ իմաստ ունի «ընտանիք» եզրույթը: Նախապես ասեմ, որ ԱՄՆ-ի Սահմանադրության մեջ «ընտանիք» տերմինն անգամ չկա, բայց դա չի խանգարում, որ դատարանները բացահայտեն, թե Սահմանադրությամբ ամրագրված արժեքների համատեքստում դա ինչ իմաստ կունենար:

Հ.Գ. Ոմանց դուր է գալիս «կացնով մտածելը», ուստի, օրինակ, փաստաբաններին անասելի հարկերով ծանրաբեռնելը դիտում են սոսկ պարգևավճարի աղբյուր, և թքած թե համակարգային ասպեկտով դա ինչ հետևանքների կհանգեցնի, այդ թվում՝ մի օր էլ կհարվածի իրենց «ազնիվ» ճակատին:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 7024

Մեկնաբանություններ