«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Երբ ուզի, ում ուզի՝ մի հոդված կգտնի և ազատությունից կզրկի

Երբ ուզի, ում ուզի՝ մի հոդված կգտնի և ազատությունից կզրկի
19.07.2025 | 11:22

Իշխանական քարոզչությունը Բագրատ Սրբազանի թեման աստիճանաբար վերածում է ահասարսուռ մի պատմության, որտեղ կա բարի իշխանություն և արյունարբու ընդդիմախոսներ:

Այն, որ մեր երկրում անմեղության կանխավարկածը վերցրել ու աղբն են նետել, դա արդեն բոլորը գիտեն, բայց այն ֆանտաստիկ երևակայությունն ու այլասերված միտքը, որը քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգն են կառուցում, բազում բռնապետներ պարզապես կերազեին:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ իշխանությունը հրաժարվում է ամբողջական ձայնագրություններ հրապարակել կամ եղածը միջազգային փորձաքննության ենթարկել, նրանք ավելի առաջ են գնացել. յուրաքանչյուր ՔՊ-ական իր պարտքն է համարում թեման ըստ ճաշակի ու երևակայական թռիչքի զարգացնել:

Իշխանությունն առավել քան երբևէ շատ հստակ հանրությանն ազդակ է հղել առ այն, որ երբ ուզի, ում ուզի մի հոդված կգտնի և ազատությունից կզրկի:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ