Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՍԾՏՀ-ն նշում է հիմնադրման 20-ամյակը

ՍԾՏՀ-ն նշում է հիմնադրման 20-ամյակը
07.06.2012 | 00:39

Հունիսի 26-ին Ստամբուլում կկայանա ՍԾՏՀ անդամ երկրների նախագահների և արտգործնախարարների հանդիպումը, որին հրավիրված են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Թուրքական կողմը հույս է հայտնել որ Հայաստանը հրավերը չի մերժի և կմասնակցի գոնե արտաքին գործերի նախարարի մակարդակով: Ստամբուլում նշվելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 20-ամյակը: Բացի դրանից, Թուրքիան ստանձնելու է կազմակերպության նախագահությունը:

Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ