Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հարձակում Թուլուզի բանկերից մեկի վրա

Հարձակում Թուլուզի բանկերից մեկի վրա
20.06.2012 | 17:50

Հունիսի 20-ին հարձակման է ենթարկվել Թուլուզի բանկերից մեկը: Ահաբեկիչը, որն իրեն անվանել է «Ալ Քաիդայի» անդամ, չորս մարդու պատանդ է վերցրել: Այդ մասին հաղորդում են արևմտյան գործակալությունները` հղում կատարելով ֆրանսիական ոստիկանության աղբյուրներին:
Տղամարդ ահաբեկիչը կրակել է օդ, հայտարարել է «Ալ Քաիդային» իր պատկանելության մասին և պահանջել իր մոտ բանակցությունների ուղարկել իսլամիստ Մոհամմեդ Մերայի ձերբակալման գործողությանը մասնակցած հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցչի:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին ֆրանսիական Թուլուզ քաղաքի հրեական դպրոցում Մոհամեդ Մերան կրակ էր բացել, ինչի հետևանքով զոհվել էին դպրոցի 30-ամյա մի ուսուցիչ ու իր երկու` 3 և 6 տարեկան երեխաները, ինչպես նաև դպրոցի տնօրենի 10-ամյա դուստրը: Ոստիկանության մոտ 30 ժամ տևած գործողության արդյունքում 23-ամյա ահաբեկիչը սպանվել էր:
Հարձակման ենթարկված բանկը գտնվում է 100 մետր հեռավորության վրա այն բնակարանից, որտեղ ժամանակին ապրել է Մոհամմեդ Մերան: Պատանդների թվում է նաև բանկի տնօրենը: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Ոստիկանական ուժերը շրջապատել են բանկի տարածքը:

Դիտվել է՝ 1436

Մեկնաբանություններ