Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից

Հնարավոր է՝ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից
18.12.2012 | 12:09

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չէր ցանկանա, որ իր երկիրը դուրս գա Եվրամիության կազմից, սակայն չի բացառում նման հեռանկարը։ Այդ մասին երկրի կառավարության ղեկավարը հայտարարել է երեկ՝ ելույթ ունենալով Թագավորության խորհրդարանականների առաջ։
Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, թե «կարո՞ղ է նա պատկերացնել Լոնդոնը ԵՄ-ից դուրս», Քեմերոնն ասել է. «Ես չեմ պաշտպանում այդ տեսակետը և դրա վրա ժամանակ չեմ ծախսում, թեև ԵՄ-ի հետ հարաբերություններում չի կարելի բացառել իրավիճակի զարգացման և ոչ մի սցենար։ Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, և կարող ենք ընդունել ցանկացած որոշում։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մնանք ԵՄ-ում, որպեսզի շարունակենք մնալ միացյալ շուկայի անդամ՝ հնարավորություն ունենալով ընդլայնել մեր ազդեցությունը Եվրոպայում։ Միաժամանակ մենք չպետք է վախենանք արտահայտել մեր կարծիքն այն հարցերի շուրջ, որոնք դժգոհություն են առաջացնում մեզ մոտ»։

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ