Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան

Համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան
09.05.2024 | 21:13

Դավաճան իշխանություններին հեռացնելը, իհարկե, ազգային խնդիր է, բայց՝ նաև քաղաքական։

Մինչ այս պահը Սրբազան Հայրը կարողացել է համախմբել ժողովրդին այդ օրակարգի շուրջ։ Այսօրվա զարգացումները դրա լավագույն ապացույցն են։ Հիմա նա միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը։ Կարծում եմ՝ սա կարևոր ու շատ անհրաժեշտ պրոցես է։

Ու նաև սա է դավաճաններից երկիրն ազատելու միակ ճանապարհը։

Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 2528

Մեկնաբանություններ