«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ասելիք չունենալը փորձում են քողարկել ծանծաղ թեմաներով

Ասելիք չունենալը փորձում են քողարկել ծանծաղ թեմաներով
23.04.2025 | 14:45

Տևական ժամանակ կառավարության նիստերին չէի անդրադառնում (չնայած, անկեղծ ասեմ՝ բոլորը նայել եմ), բայց այսօրվա նիստը որոշ «զգայուն թելերով» ստիպեց բարձրաձայնել այդ լռությունը։

Նիստը տևեց ուղիղ 103 րոպե։ Օրակարգում 46 հարցից ընդամենը 3-ը զեկուցման ենթակա էր՝ մնացածը անցան լուռ, մեխանիկորեն։ Բայց հետաքրքիրն օրակարգը չէր, այլ՝ բուն ենթատեքստերը։

Արդեն բավական երկար ժամանակ է՝ Նիկոլի խոսքում նկատվում են նախընտրական շարժերի տարրեր։ Ասֆալտի հաշվարկները՝ սանտիմետր առ սանտիմետր, հայտնի «ասֆալտ-սուբսիդիայի» շրջանակներում, օրական հնչում են որպես ընտրարշավի մասնիկ։ Այսօր այդ շարքին ավելացավ մեկ ուրիշ քայլ՝ ժամկետանց վարկերի ներումը սոցիալապես խոցելի քաղաքացիների համար։ Մինչև 1 մլն դրամի սնանկ վարկերը մարելու է պետությունը։ Սոցիալական աջակցությու՞ն։ Իհարկե՝ ո՛չ։ Սա բացահայտ փորձ է՝ սոցիալական խավերը ընտրակաշառքի հոտով փաթաթելու շուրջ։ Թերևս իշխանությունն այսօր գտել է «լեգիտիմ կաշառքի» ամենաարդյունավետ եղանակը՝ պետական ֆինանսավորմամբ բարեգործ խաղալու ձևաչափը։

Բայց ամենաբացահայտ շեղող թեման էր՝ կանանց և տղամարդկանց «գենդերային հավասարության» օրինագծի շուրջ 68 րոպեանոց քննարկումը։ Բուն հարցի վերաբերյալ բավականին հակասական մտքեր հնչեցին. Միրզոյան Արոն նեղվում էր, որ կանանց նեղում են, Պապոյան Գևորը հակառակն էր պնդում, իսկ այս ամենի ֆոնին լսեցինք Նիկոլի սովորական խոսքը՝ սկսած տղաների դաստիարակությունից, մինչև մանկահասակ երեխաների բերանով հայհոյանք սովորեցնելու մշակույթը։ Բառացի մեջբերում եմ՝ «հյուր են գալիս տուն, երեխային ասում են՝ արի հլը, ասա տատիկին ի՞նչ ես ասել»։ Սա ոչ միայն անլուրջ է, այլ նաև բացահայտ նյարդային փորձ՝ կեղծ օրակարգ ստեղծելու միջոցով խուսափել իրական խնդիրներից։

Հետո հնչեց դատարկ բողոք քրեական ենթամշակույթից՝ առանց մի լուծում առաջարկելու, ըստ որի, «քրեական ենթամշակույթը թուլացնում է տղամարդկանց, ոչ թե ուժեղացնում»։ Ընթացքում, խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին ներկա Սրբուհին հայտարարեց, որ օրենսդրական նախաձեռնություն են մշակում՝ «համասեռամոլների իրավունքների պաշտպանության» համար, որպեսզի նրանք «ավելի ընդգրկված լինեն հանրության մեջ»։

Այս ամենը միասին՝ գենդեր, կրիմինալ, վարկային զիջում, մանկական հայհոյանքներ, ասֆալտ, լեսբիների կարգավիճակներ, մի նպատակի են ծառայում. լրացնել հանրային օրակարգը, ապահովել վերնագրեր, զբաղեցնել լրահոսը։ Ասելիք չունենալը փորձում են թաքցնել թեմաների գերաճի տակ։ Բայց իրականում անելիք չունենալու փաստը թափանցիկ է, իսկ այդ վակուումը միայն խորը ճգնաժամ է ծնում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ

脗碌茂驴陆/1607636327">Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է
Փա­շի­ն­յանն ա­մեն օր, կա­մա­վոր հրա­ժա­րա­կան չտա­լով, ըն­դա­մենն ա­պա­ցու­ցում է, որ հա­կա­հայ ու­ժե­րի դրա­ծո է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար  ա­ռա­քե­լու­թ­յու­նը
Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը
ոնային հասցե՝ info@irates.am