«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ի՞նչ է տարել Նիկոլը Թուրքիա և հատկապես ինչ է բերել, գուցե նաև՝ ում

Ի՞նչ է տարել Նիկոլը Թուրքիա և հատկապես ինչ է բերել, գուցե նաև՝ ում
28.06.2025 | 17:42

Այն, ինչ վերջին տարիներին կատարվում է Հայաստանում, որևէ օրենքի նախագիծ գրողի մտքով անգամ չէր անցնի աչքի առջև ունենալ որպես հնարավոր խախտման դեպք:

Լուսահոգի Ռուբենիչը կասեր՝ էդ խելագարության կանխավարկած ա։

Ասածս ինչ ա, որևէ երկրի ղեկավարի՝ օտարերկրյա այցի մեկնելիս և վերարառնալիս պետք է ստուգվի, թե ինչ է տարվում կամ բերվում պետական թիվ 1 օդանավով։

Դա պետք է ամրագրել օրենքով։

ՈՒ քանի որ ԱԱԾ-ի հանդեպ էլ, ինչպես ղեկավարի, նախկին վստահությունը չկա, ստուգումները պետք է արվեն որևէ մշտապես վստահելի ազգային կառույցի ներկայացուցչի հետ. այսօրվա դրությամբ՝ Հայ եկեղեցու։ Ինձ վերջին օրերին մի հարց է տանջում՝ ի՞նչ է տարել Նիկոլը Թուրքիա և հատկապես ինչ է բերել, գուցե նաև՝ ում։

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ