«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Էս երկրի երեսին 2025թ. օգոստոսի 8-ին ամենաամոթ բանը հայ լինելն է

Էս երկրի երեսին 2025թ. օգոստոսի 8-ին ամենաամոթ բանը հայ լինելն է
08.08.2025 | 11:04

Այսօր Նիկոլ Փ-ի ձեռամբ կստորագրվի մի փաստաթուղթ, որով կազդարարվի ՀԱՅԵՐԻ պետության անփառունակ վախճանի մասին:

Դեռ մի որոշ ժամանակ էլ գոյություն կունենա «Հայաստանի Հանրապետություն» անվամբ անհասկանալի մի տարածքային կազմավորում, որտեղ բնակչությանը դեռ թույլ կտան մի որոշ ժամանակ էլ «պետություն-պետություն» խաղալ, մինչև մի գեղեցիկ օր դա էլ կարգելեն ու՞... ու վե՜րջ:

Անիվը սելի նորից կոտրվեց իր սիրած փոսում ու ՀԱՅԵՐՆ էլի մնալու են առանց ՊԵՏՈՒԹՅԱՆ ու առանց ՀԱՅՐԵՆԻՔԻ, որովհետև այն ինչ մնալու է Հայաստանից, ՀԱՅԵՐԻ հետ կապ կունենա այնքանով, որքանով որ Ջենիֆեր Լոպեսն իմ հորաքրոջ աղջիկն է... ութ տարեկանում մահացած հորաքրոջս աղջիկը:

Աստված օղորմի, ջահել էր դեռ, չհասցրեց 34-ամյակն էլ նշել:

Դե, ցնծացեք խաղաղության երկրպագուներ, դուք հասաք ձեր նպատակին և շատ շուտով, հերթով-կարգով, խունջիկ-մունջիկ գալով պառկելու եք ձեր բաժին թուրքի տակ ու հաճույքից նվաղելով վայելեք ձեր բաժին անպատիվ, բայց խաղաղ կյանքը...

Էս երկրի երեսին, 2025թ. օգոստոսի 8-ին ամենաամոթ բանը հայ լինելն է...

Կեցցե՛ն Նիկոլ Վավաեվիչն ու Աննա Վաչիկովնան... այստեղ երեք անգամ «դը՜մփ, դը՜մփ, հու՜ու՜ու՜» և երեք անգամ՝ «ուռա՜, ուռա՜, ուռա՜»...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ