Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

Այս եռակողմ հռչակագիրը խաղաղության հռչակագի՞ր է, թե՞...

Այս եռակողմ հռչակագիրը խաղաղության հռչակագի՞ր է, թե՞...
12.08.2025 | 12:49

Եթե այս եռակողմ հռչակագիրը խաղաղության հռչակագիր է, ապա ինչու՞ արգելքը հանվեց Ադրբեջանին անսահմանափակ զենք մատակարարելու համար։ Ինչպե՞ս վստահել խաղաղությանը, երբ հենց զինատեսակները հզորացվում են։

Ադրբեջանն այդ զենքը, հաշվի առնելով վերջին տարիների իր գործողությունները, մեծ հավանականությամբ կուղղի հենց Հայաստանի դեմ՝ տարածքային հավակնությունները գործադրելու համար։ Այս սպառազինության անսահմանափակ մատակարարումը՝ առանց միջազգային հստակ վերահսկողության ու պատժամիջոցների, միայն շարունակում է տարածաշրջանում պատերազմի վտանգը բարձր մակարդակի վրա պահել։

Եթե հռչակագիրը խոստումներ է տալիս, ապա ինչպիսի՞ պատժամիջոցներ են նախատեսված նրանց համար, ովքեր խախտում են այդ պայմանները։ Ոչ մի հստակ մեխանիզմ չկա, ու փաստացի մենք ստանում ենք միայն ժամանակ գցող փաստաթուղթ։

Այո, կապն արտաքին աշխարհի հետ ցանկալի է, անգամ երազանք, բայց ոչ այս պատասխանատվությունը շրջանցող, վտանգավոր ձևով։ Շատերն իրենց էֆորիայից դուրս չեն գալիս, չեն ուզում վերլուծել ռիսկերը և զգուշացնել, բայց ճշմարտությունը շատ ավելի լուրջ է։

Եթե ուզում ենք իսկապես խաղաղություն, պետք է պահանջենք պատասխանատու, համաչափ ու ամուր լուծումներ։ Իսկ մենք այս պահին ունե՞նք դրանք, թե՞ պարզապես հույսերի ու ցանկությունների պատրանքի մեջ ենք՝ չնկատելով ռիսկերն ու վտանգները։

Արդյոք մենք պատրա՞ստ ենք դիմանալ ճշմարտությանը և գործել այնպես, որ այս անգամ խաղաղությունը դառնա ոչ թե թղթի կտոր, այլ մեր ապագայի ամուր հիմքը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ