Անցած օրը լվացք եմ փռել։ Ինչ-որ անսովոր, խեղդող ծխահոտ լցվեց բաց պատուհանից։ Սարսափած հավաքեցի լվացքը, մտածելով, որ երևի Նուբարաշենի այրվող աղբանոցի ծուխը մեր թաղամաս` Նոր Նորքի առաջին զանգված է հասել։
Իրիկնադեմին իջա գնումների և ի՞նչ. շենքի մոտ դրված աղբարկղից ծուխ է բարձրանում։
Զարմացած ետ եմ դառնում, հարցնում շենքի մոտի աղբարկղերի հարևանությամբ գտնվող բանջարեղենի խանութի շուրջ օրն անցկացնող կանանց, թե չե՞ն տեսել` ո՞վ է կրակ գցել աղբարկղի մեջ։
«Բիբիսի» կանանցից մեկը մի տեսակ սովորական, անտարբեր պատասխանեց.
- Ի՞նչ է` նո՞ր եք տեսնում, հաճախ են նման բաներ լինում։
Ա՜յ քեզ բան, ա՜յ քեզ նոր այլանդակություն։
Քաղաքապետարան-թաղապետարան եք, ինչ զահրումար շան ոտնուգլուխ եք, ինչու՞ համապատասխան ծառայությունները չեն հետևում, որ այս այլանդակությունները կանխվեն։
Վերջապես սա քաղա՞ք է, մայրաքաղա՞ք, թե՞ այլանդականոց։
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ