Օրերս մուսալեռցի իմ ընկեր եւ հրաշալի արվեստագետ Մովսես Հերկերեանը ինձ հետ մի զրույցի ժամանակ հիշեց հոր պատգամը, այն է՝
եթե հայն ուզում Է տուն կառուցել՝ թող զենք գնի,
եթե ուզում Է ընտանիք կազմել՝ թող զենք գնի,
եթե ուզում է զավակ ունենալ՝ թող զենք գնի։ Մուսալեռցին տուն կառուցելիս նախագծում է առաջին հերթին երկու դարան՝ զինադարան և գրադարան։ Կարծում եմ, ուսանելի է փորձառու մուսալեռցու պատգամը։
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ