Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են...

Ասում են...
15.12.2009 | 00:00

...թե ինտերնետում տեղադրված հայտնի տեսահոլովակը, ուր Սերժ Սարգսյանի նախագահական ընտրարշավի մասնակիցները, մասնավորապես, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը — շոումեն Հրանտ Թոխատյանը, մեղմ ասած, բարեհունչ արտահայտություններով չեն հանդես գալիս, ս— քարոզչության վերջին «ծիծեռնակը» չէ, որ նախապատրաստել են իշխանական շրջանակներում նախագահի «գործընկերներն ու համախոհները»։ Եվ թեկուզ տեսահոլովակի մասնակիցները ժխտում են — նշում, որ «փնտրել-գտնելու» են իբր մոնտաժված տեսանյութի մեղավորներին, կան կարծիքներ, որ նրանք ստիպված են եղել կատարել իրենց բարձր հովանավորների պահանջը։ Որպես դրա ապացույց նշվում է այն փաստը, որ ճանաչված մարմնամարզիկը Գագիկ Ծառուկյանից ավտոմեքենա է նվեր ստացել, իսկ Թոխատյանը դեռ Քոչարյանի ժամանակներից համարվում է օլիմպիական կոմիտեի նախագահի «պալատական դերասանը»։

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ