Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇԱԲԱԹՆԵՐԸ ՏՆՏԵՍԻ ՇԱԲԱԹ (ՄԱՐՏԻ 1-7)

ՄԵԾ ՊԱՀՔԻ ՇԱԲԱԹՆԵՐԸ    ՏՆՏԵՍԻ ՇԱԲԱԹ (ՄԱՐՏԻ 1-7)
02.03.2010 | 00:00

Տերը մեզ իմաստություն է սովորեցնում և այդ իմաստությունը սովորեցնում է մեզ Անիրավ տնտեսի առակով, ոչ թե իրավացի տնտեսի: Ըստ այդ առակի՝ մենք ամենքս էլ անիրավ տնտեսներ ենք, վատնել ենք մեր Տիրոջ կողմից մեզ վստահված կյանքի արժեքներ, առաքինության գանձեր ու բարության չափորոշումներ: Եվ գիտենք, որ պատասխան տալու մեր պահը պիտի գա: Բայց քանի դեռ ժամանակ ունենք, և ըստ պաշտոնի՝ քանի դեռ իրավունք ունենք, ապա Տիրոջ առջև մեզ նման պարտք ունեցողների գործած մեղքերն ավելի պակաս պիտի համարենք, քան դրանք ըստ օրենքի են դիտվում ու դատվում: Ըստ այդմ, այդ մարդիկ մեզ շնորհակալ լինելով, իրենք ևս պակաս կդիտեն մեր հանցանքները՝ բարեկամի նման ընդունելով մեզ իրենց տներում, երբ նեղության մեջ ընկնենք: Խոսքն այստեղ այլոց մեղքերի ներման չափի մասին է, որի` մեզ համար կարևոր ըմբռնումը որպեսզի գիտակցենք, Տերը նման առակով է իրողությունը մեզ բացատրում: Անիրավ Տնտեսն ահա, մարդկանց պարտքերին մասնակի թողություն շնորհելով, իմաստություն է ունենում իր կյանքի հենարանի համար վաղվա բարեկամներ ձեռք բերելու: Եվ այս ամենն ըստ շնորհի է և ոչ ըստ օրենքի, որովհետև օրենքը միայն դատում է, իսկ կյանքի փրկությունը միայն շնորհով է՝ ողորմածությամբ: Այս մասին Տերը մեզ թեպետ սովորեցնում է անիրավ տնտեսի` այլոց պարտքերին որոշակի չափերով (ոչ թե ամբողջությամբ) թողություն շնորհելու գործելակերպով, սակայն այլոց թողություն տալով՝ մեր ապաշխարությունն է շահվում, ապրելու գործնական հենարան ստեղծվում Տիրոջով: Որովհետև Աստված ոչ թե մեր կորուստն է որոնում, այլ փրկությունն ու ապաշխարությունը: Եվ մենք ձեռք ենք բերում բարեկամներ, որոնք մեր նեղ օրվա մեջ, որպես մեր ժամանակին տված մեղքերի թողության հատուցում՝ պատրաստ են օգնել մեզ՝ ապաշխարել հավիտենական կյանք ունենալու համար: Մեջբերենք այս շաբաթվա խորհրդակիր այդ առակը, որի բացառիկ մեկնությունը Տերը տալիս է առակի վերջում։
ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ
Եվ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. և նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսն իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»: Եվ սա ասում է՝ Հարիւր տակառիկ ձէթ. և տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»: Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». և սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը և նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»: Եվ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետև հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»:
«Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը շատի մէջ էլ անիրաւ է: Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը: Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ: Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3185

Մեկնաբանություններ