Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԲՈՂՋ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՕՐՐԱՆՆ Է»

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԲՈՂՋ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱՇԽԱՐՀԻ ՕՐՐԱՆՆ Է»
12.07.2011 | 00:00

«Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, ի թիվս բազում պատկառելի կինոմրցանակների` այժմ արդեն նաև «Փարաջանովի թալերի» մրցանակակիր, ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Ֆաննի Արդանը հայ կինոսերներին է ներկայացել իր երկու ռեժիսորական աշխատանքով` «Մոխիր և արյուն», «Բացակա երազանքներ» ֆիլմերով: Ընդարձակ և բովանդակալից մամլո ասուլիսի ընթացքում մենք խնդրեցինք նրան պատասխանել երկու հարցի, որոնք և ներկայացնում ենք «Իրատես de facto»-ի ընթերցողին:
-Ֆաննի, ասացեք, խնդրեմ, ստեղծագործական ո՞ր վիճակն է Ձեզ ավելի հոգեհարազատ` դերասանուհո՞ւ, թե՞ ռեժիսորի:
-Դերասանուհունն ինձ ավելի հոգեհարազատ է, իհարկե:
-Երբ գալիս էիք Հայաստան, ի՞նչ էիք մտածում, գալիս եք դարերի խորքից եկող պատմություն, մշակույթ, հոգևոր հարուստ արժեքնե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական, սոցիալական, տնտեսական չլուծված բազում խնդիրներ ունեցող երկիր:
-Ես Հայաստանի մասին վիպական պատկերացում ունեմ: Շա՜տ-շա՜տ-շա՜տ հին քաղաքակրթություն ունեցող երկիր է ինձ համար Հայաստանը: Հայաստանն ինձ համար ամբողջ քրիստոնյա աշխարհի օրրանն է` խորհրդավոր, գեղեցիկ: Բնականաբար, խորհրդային ժամանակաշրջանից մնացած բազմաթիվ խնդիրներ կան, Թուրքիայի հետ կապված խնդիրներ էլ կան: Ես գիտեմ, որ այս երկիրը շատ է տառապել, այդ պատճառով էլ Հայաստանին ծանոթանալուց առաջ նախընտրում եմ ծանոթանալ հայերի, հայաստանցիների հետ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ