ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
15.11.2011 | 00:00

...թե արդեն իսկ ընդդիմադիր խոր պասաժի գնացող և Հռոմի պապից կաթոլիկ դարձող ՀՅԴ վազքը մինչև մարագ կլինի ոչ թե այն պատճառով, որ հարկավոր ժամին հարկավոր քաղաքական ուժերը կցուցանեն ՀՅԴ ոչ միայն 120-ամյա «այիբները», այլև անչափ ժամանակակիցները, որոնք «թույլատրվել» են այդ կուսակցության կողմից, երբ վերջինս առատորեն օգտվում էր կոալիցիոն կերակրատաշտակից:
Փորձագետների մի մասը, սակայն, պնդում է, որ բանը դրան հաստատ չի հասնի, որովհետև «ընդդիմադիր» ու «կաթոլիկ» ՀՅԴ-ն «շատ չի խորանա» ընդդիմադրոտության մեջ, որովհետև սույն ընդդիմադրին, ի տարբերություն իրապես ընդդիմադիր ՀԱԿ-ի, ընտրական հանձնաժողովներում, որպես «անկուսակցականների», լիքը տեղեր են տրվել: Իհարկե, հայոց իսթեբլիշմենթի բարձր գիտությամբ: Այնպես որ…
Չնայած, հնարավոր է, դա էլ չօգնի բարոյապես և քաղաքականապես հոգեմաշված մեր ՀՅԴ-ին` ապագա խորհրդարանում տեղեր հայթայթելու մասով:

Դիտվել է՝ 2576

Մեկնաբանություններ