Երեկ գիշեր` ժամը 23-ի սահմաններում, Գյումրի քաղաքի շտապօգնության ծառայությունը կանչ է ստացել։ Շտապօգնության մեքենան դիմավորել է հիվանդի 28-ամյա որդին` Արտակ Կարապետյանը, ով, ըստ նախնական տեղեկությունների, հարբած է եղել։ Երբ շտապօգնության մեքենան հիվանդի տուն է հասել, Կարապետյանը նստել է մեքենան — սկսել հայհոյել ու ծեծի ենթարկել 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին։ Ականատեսների վկայությամբ` հարբածը բժշկին հինգ անգամ ծեծել է. երեք անգամ` մինչ— տուն մտնելը, երկու անգամ` բուժօգնություն ցույց տալուց հետո։ Հարվածներից զերծ չեն մնացել նա— շտապօգնության մեքենայի վարորդն ու բուժքույրը, երբ փորձել են միջամտել։ «Այնքան է խփել, ծեծել, որ բժշկի կոշիկները դուրս են թռել ոտքերից, չի թողել անգամ կոշիկները հագնի։ Հետո ոստիկաններն են գտել»,- «News.am»-ի փոխանցմամբ` ասել է շտապօգնության գլխավոր բժիշկ Ռոբերտ Թորոսյանը։ Չնայած այս վայրագ վերաբերմունքին, բժիշկը կատարել է իր պարտքը, առաջին բուժօգնություն է ցույց տվել հիվանդին, սակայն որոշ ժամանակ անց բուժօգնության կարիք է ունեցել հենց ինքը — հիվանդատիրոջ տանն էլ մահացել է։ Ի դեպ, Աշոտ Գրիգորյանը Գյումրիի լավագույն վիրաբույժներից մեկն էր — երկար տարիներ աշխատել է որպես Գյումրու գլխավոր վիրաբույժ։
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ Արտակ Կարապետյանը ձերբակալվել է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ