Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այս տղաների լուսանկարներին նայեք ու շարունակեք տժժալ

Այս տղաների լուսանկարներին նայեք ու շարունակեք տժժալ
02.09.2023 | 08:41

Միայն այսօր ունենք 3 զոհ, 2 զինվոր կյանքի համար պայքարում են, իսկ Թալինում և Երևանում (Մոնումենտ) համերգներ են:

Անամոթությունը չափ ու սահման չունի:

Միայն տարրական անասունն այսքանից հետո կարող է ռուսին, եվրոպացուն կամ էլ ինչ-որ մեկին մեղադրել մեզ չօգնելու համար:

Ռուսը կամ ինչ-որ մեկը պետք է զոհվի մեզ համար, որ մենք մեր «տժժիկներից» հանկարծ չշեղվե՞նք...

Շարունակեք նույն ոճով և ապացուցեք, որ մենք ընդամենը ստամոքսով մտածող և անհայրենիք մասսա ենք:

Նիկոլի պատճառով այսօր զոհված այս տղաների լուսանկարներին նայեք ու շարունակեք տժժալ...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ