«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ես չեմ կարող միասնական լինել թուրքի նովրուզին պորտապար պարողի հետ

Ես չեմ կարող միասնական լինել թուրքի նովրուզին պորտապար պարողի հետ
30.09.2023 | 21:33

Ալեն Սիմոնյանը, ով ողջունում էր հայ ոստիկանի՝ թուրքական յաշմայի վայրագությամբ իր հայրենակիցներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին ծեծելը, տավարի բիլակներով խեղդելը, կոչ է անում Արցախում իր որդու նորաթաղ մարմինը թողած մորը՝ միասնական լինել իրենց որդիների մահվան մեղավորների ու պատասխանատուների հետ։

Աղդամում նուռ-սելֆի ցինիզմի հեղինակը, ով Աղդամը համարում էր իր ու իր թայֆի հայրենիքը, իրենց դավադրության արդյունքում հայրենիք կորցրած արցախցուն կոչ է անում միասնական լինել Արցախը հանձնածների հետ, միասնական լինել «Արցախ» բառը արտաբերելուց հետո ներողություն խնդրող, հակահիգիենիկ չոլկայով իր թայֆակցուհու հետ, միասնական լինել «ձեր որդիները մեռան հանուն ոչնչի» արտաբերողի հետ, միասնական լինել թուրքի նովրուզին պորտապար պարողի և թուրքի հետ բադրջանի առևտրի ոգեղեն հեռանկարի դալալների հետ։

ՈՒ էդ՝ «մեղավոր ենք բոլորս» կոլեկտիվ ատմազկեն չի անցնելու։ Այս արհավիրքի մեղավորը, որը պատմության մեջ մնալու է հայոց երկրորդ ցեղասպանություն և մեծ հայրենազրկում, ունի հստակ, հասցեական,

անուն-ազգանուն-հայրանուն ու այդ մեկ անուն-ազգանունը Նիկոլն է, պլյուս՝ դուք բոլորդ։

Так что, «մեղավոր ենք բոլորս» կռուտիտը չի անցնելու։

Բայց, մի բանի համար Ալենին շնորհակալ եմ։ Պարզվեց, Ալենին սույն հոգու պիսկը սրտաճմլիկորեն հավանած մի քանի ընկեր էր ծվարած մնացել էջումս։

Տեղում խիմչիստկա արեցի։

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 5170

Մեկնաբանություններ