Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

Եկեղեցու դեմ գրոհողները եկեղեցում տեղ չպետք է ունենան

Եկեղեցու դեմ գրոհողները եկեղեցում տեղ չպետք է ունենան
18.07.2025 | 12:20

Նիժնի Նովգորոդի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սեբեոս Ղալաչյանը թույլ չի տվել, որ նկարում պատկերված և եկեղեցու դեմ արշավանքի ամենալկտի կերպարներից քպ-ական Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի: Վերջապես կարծես թե սկսվում է այն ինչը, որ պետք է լիներ: Հույս ունեմ, որ սա շարունակական կլինի: Եկեղեցու դեմ գրոհողները եկեղեցական ծիսակատարություններում և առհասարակ եկեղեցում տեղ չպետք է ունենան:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1745

Մեկնաբանություններ