«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Տուր քո ամեն րոպեն

Տուր քո ամեն րոպեն
02.08.2025 | 21:59
Օգոստոսի 3
Սիրելիներ, որքան հաճելի է Ինձ լսել աղաղակը սիրո, որ խնդրում է Ինձնից ամեն ինչ, որ կամենում է` ամեն գործ, ամեն մտածում, ամեն մի փառք և իր ամեն մի վայրկյանը Ինձ նվիրել:
Խեղճ ու սխալ է մարդու այն ըմբռնումը, որ կարծում է թե, բարի գործի համար օգտագործված դրամն ընծայվող լավագույն նվերն է:
Ամեն բանից առավել Ես սերն եմ կամենում. ճշմարիտ ու ջերմ մանկական սերը, վստահող ու հասկացող սերը, իսկ հետո արդեն Ես գնահատում եմրոպեների նվիրաբերումը, բոլոր րոպեների:
Երբ սիրող հոգին, Ինձ ծառայելու իր մեծ ցանկության մեջ, Ինձ է նվիրում իր ողջ կյանքը, անգամ իր ապրած յուրաքանչյուր ժամը, այդ ժամանակ է, որ մտածում եմ, թե որքան դժվար կլինի հասկանալը` ինչ է նշանակում Ինձ տալ օրվա ամեն րոպեն:
Երբ Իմ թելադրանքով հրաժարվում եք ձեր ծրագրած փոքրիկ գործերից և ուրախ սրտով փոքր ծառայություններ մատուցում, այդ ժամանակ է, որ ձեր արածը Ինձ մեծ հաճույք է պատճառում:
Երբ կարողանաք Ինձ տեսնել ամեն ինչի մեջ, այդժամ ձեր գործերը առավել հաջող կընթանան:
Հիմա ամենահարմար ժամանակն է վերընծայումի. այսինքն` մասնավոր, առանձնակի կերպով Ինձ նվիրվելու:
Բայց պետք է իմանալ, որ ամեն մարդ ի զորու չէ անցնել վերընծայումի ճանապարհով. այն միայն նրանց համար է, ովքեր սաստիկ են զգում տրտմության աղաղակը աշխարհի, որ կարոտն ունի` և խնդրում է իր Փրկիչին: Իսկ Փրկիչն էլ` կարիք ունի այնպիսի հետևորդների, որոնց միջոցով կարողանա ուրախությամբ կատարել փրկության հսկայական գործը:
Դիտվել է՝ 1832

Մեկնաբանություններ