ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

ՈՒժային հիերարխիայի մաս լինել՝ նշանակում է մշտապես բախվել ուժեղների շահերով պայմանավորված ճնշման

ՈՒժային հիերարխիայի մաս լինել՝ նշանակում է մշտապես բախվել ուժեղների շահերով պայմանավորված ճնշման
05.08.2025 | 17:31

Աշխարհի ուժային կառուցվածքը ենթադրում է ուժային հիերարխիա հակամարտ բևեռների շուրջը՝ աստճանաբար թուլացող արբանյակ պետությունների տեսքով և, ամեն մեկի ուժի չափով պայմանավորված, ընկնող սուվերենիտետների տեսքով։

Հիերարխիայի որ բևեռի ներսում ու դրա որ մակարդակում էլ լինի որևէ երկիր կամ պետություն, նրա հիմնական խնդիրը իր սուվերենիտետի աստիճանի հնարավորինս բարձրացումն է։

Իհարկե, բոլոր երկրներում էլ կան իշխանությունը գրավելու և այն հնարավորինս երկար պահելու հետ կապված էգոիստական պրոբլեմներ, որոնք կարող են հակասության մեջ լինել կամ չլինել երկրի սուվերենիտետի հետ կապված պրոբլեմների հետ։

Բոլոր դեպքերում, որ հիերարխիայի որ կետում էլ գտնվի երկիրը, նրա սուվերենության բարձրացումը կամ էլ հաստատուն պահելը նրա վերնախավի առաջ դնում է լուծելու ենթակա պրոբլեմների շարք, պրոբլեմներ, որոնք ակնհայտ չեն, և որոնց հստակեցումը պահանջում է լուրջ քաղաքական ու ինտելեկտուալ փորձով պայմանավորված իմաստնության մի կրիտիկական մակարդակ, որից վերև երկիրը կգնա վերընթաց ճանապարհով և որից ներքև էլ՝ վարընթաց ճանապարհով։

Բայց այդ պրոբլեմների իդենտիֆիկացիան կամ հստակեցումը դեռևս հարցի լուծում չեն, նույնիսկ, եթե ֆինանսական սահմանափակումներ չկան, քանի որ դրանք պահանջում են քայլ առ քայլ կամային ու նպատակային իրականացում։

Ուժային հիերարխիայի մաս լինելը նաև նշանակում է մշտապես բախվել ուժեղների կողմից նրանց շահերով պայմանավորված ճնշմանը, որին ենթակվելու ու սեփական շահերից ելնելով դրանց չենթարկվելու միջև նուրբ բալանսը պահելը և սեփական լուրջ նախաձեռնություններով հանդես գալը, որոնք առնչվում են ավելի բարձր մակարդակի շահերի հետ, կարող են որոշող դառնալ թույլերի ճակատագրում։

Իսկ ամեն քայլափոխում այդ բալանսի տեղը չիմանալն ու պատեհ-անպատեհ այն խախտելը և դրա հետ էլ, լուրջ նախաձեռնություններից հեռու գավառական նկրտումներ ունենալը, կարող են տանել դեպի կրախ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ