Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Կոալիցիայի «ուրվականը»

Կոալիցիայի «ուրվականը»
21.05.2012 | 12:10

Առաջիկա օրերին, ի վերջո, պարզ կդառնա, թե որ ուժերը կոալիցիա կկազմեն: Մինչ այդ խորհրդարան անցած գրեթե բոլոր քաղաքական ուժերի «կողքով» անցնում է կոալիցիայի «ուրվականը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում ինչպես ՀՅԴ, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հետ: Նույն աղբյուրի պնդմամբ, քննարկման առանցքում է նաև նրանց նախարարություններից մեկի՝ սփյուռքի նախարարի պորտֆելի տրամադրումը: Ասում են՝ և՛ Արմեն Ռուստամյանին, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանին նման խոստում է տրվել: Ի դեպ, վերջինիս համար, ինչպես հավաստիացնում են մեր աղբյուրները, իդեա-ֆիքս է դարձել Ստեփան Սաֆարյանին խորհրդարան անցկացնելը, սակայն մինչ այդ ցուցակում անկուսակցական Թևան Պողոսյանն է և «Ազատ դեմոկրատներից»` Մասիս Այվազյանը: Առաջինը, մեր տեղեկություններով, մտադիր չէ իր տեղը զիջելու, իսկ ինչպես «Ազատ դեմոկրատներն» է հայտարարել, իրենց ցուցակի անդամների կազմը չեն պատրաստվում փոփոխման ենթարկելու: Ինչևէ:
Փորձեցինք հնարավոր կոալիցիա կազմելու առնչությամբ տեսակետ լսել նաև հիշյալ կուսակցությունների ներկայացուցիչներից: «Ինձ ու իմ ընկերներին նման բան հայտնի չէ: Երբեք էլ կոալիցիա կազմելու մասին հարցը մեր օրակարգում չի քննարկվել»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Սաֆարյանը: Իսկ ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանը նշեց. «Խոսակցությունները, շշուկները, ասումները չեմ մեկնաբանվում»: Դաշնակցական Արտաշես Շահբազյանն էլ նման «խոսակցություն» առաջին անգամ մեզնից էր լսում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ