Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ջավախքահայերի ընտրական իրավունքը ոտնահարված է

Ջավախքահայերի ընտրական իրավունքը ոտնահարված է
14.09.2012 | 17:18

«Ընտրական գործընթացը Ջավախքում անցնում է վրացական իշխանությունների կողմից ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետևողականորեն իրականացվող քաղաքականության պայմաններում»,-ասված է այսօր «Երկիր» միության հայտարարությունում, որն առնչվում է 2012-ի հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Հայտարարությունում թվարկված են բոլոր խանգարող գործոնները, մասնավորապես «հայ բնակչության շահերը ներկայացնող ջավախքյան քաղաքական կուսակցությունները զրկված են գրանցվելու և ընտրություններին մասնակցելու իրավունքից, վրացական ուժային կառույցներն ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու արդյունքում 2008-ից առայսօր տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ ստիպված էին հեռանալ իրենց հայրենիքից կամ դադարեցնել իրենց քաղաքական գործունեությունը»: Միությունը վկայակոչել է նաև Վահագն Չախալյանի ազատազրկումը և ամրագրել. «Վրացական իշխանությունների վերոնշյալ գործողությունների արդյունքում Ջավախքի բնակչությունն այսօր ըստ էության որևէ հնարավորություն չունի լիարժեք մասնակցելու ընտրական գործընթացներին, զրկված է ազատ, արդար և մրցակցային ընտրությունների միջոցով իր քաղաքական կամքն արտահայտելու և ապագան կերտելու իրավունքից»:
Չնայած այս խոչընդոտների առկայությանը, «Երկիր» միությունը կարծում է, որ ջավախահայությունը գրանցված թեկնածուներից պիտի պահանջի իր խնդիրների լուծումը: Ըստ այդմ, ջավախքահայ ազգային-քաղաքական գործիչների նկատմամբ հալածանքի դադարեցում, հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակի շնորհում, հայկական եկեղեցիների վերադարձ և այլն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ