Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Քոչարյանի պահանջը չկա»

«Քոչարյանի պահանջը չկա»
18.09.2012 | 02:27

«Եթե դրսից հրահանգ լինի, Ռոբերտ Քոչարյանը կդնի թեկնածությունը, եթե ոչ, ուրեմն չի առաջադրվի 2013-ի նախագահական ընտրություններում։ Այս պահին այդ հրահանգը չկա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ հընթացս Քոչարյանի վարչապետ լինել-չլինելու առնչությամբ հիշեցնելով նրա խոսքը. «Սերժ Սարգսյանն ինձ մոտ վարչապետ աշխատել է, ընդհակառակը չի լինի»:
ՆԺԿ ղեկավարը նաև անդրադարձել է Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցին՝ ընդգծելով. «Կարծում եմ՝ այդ հարցազրույցում Ռուբեն Հայրապետյանը կիսվում է այն տեղեկատվությամբ, որն այսօր կա իշխանությունում. կա ստվերային համագործակցություն, և դա փաստ է, Ռուբեն Հայրապետյանը հենց դա է ասել»: Այդ հարցազրույցի արձագանքները համարելով սև PR գործողություններ, Կարապետյանն առանձնացրել է Քոչարյանի գրասենյակի պատասխանը՝ շեշտելով. «Անդրադարձ եղավ հենց շնիկներին. դա էլ մակարդակի հարց է»: Ավելին, ըստ բանախոսի, եթե Ռոբերտ Քոչարյանի աշխատակիցները վերջին շրջանում ուզում են մի լավ բան անել, միշտ վատ է ստացվում:
Ի դեպ, նախագահական ընտրությունների առնչությամբ Արամ Կարապետյանը հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին, չնայած կարծում է, որ գրանցման հետ կապված խնդիրներ կունենա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ