Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ԱԺ-ում իրար չեն հասկանում

ԱԺ-ում իրար չեն հասկանում
13.11.2012 | 14:13

«Զարմանքս եմ արտահայտում, որ ԿԲ նախագահը պետբյուջեի քննարկմանը չի եկել, կարող եք ասել գործուղման է, բայց պետբյուջեի քննարկման ժամանակ գործուղում չեն գնում»,-դիմելով ԿԲ-ի կեղակավարի տեղակալ Ներսես Երիցյանին, ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը՝ մինչ հարցերը ներկայացնելը: Սակայն տեղակալը ղեկավարի բացակայությունը հիմնավորեց վատառողջությամբ: Ավելին, Երիցյանի պատասխաններն էլ չբավարարեցին ընդդիմադիր գործչին: «Հարցերը տրվում են նրա համար, որ պատասխանվեն, ոչ թե չպատասխանվեն»,-հակադարձեց Բագրատյանը՝ վերստին հարցերը շարադրելով ու ընդգծելով, եթե կարիք կա ինքը հատուկ դասախոսություն կկարդա ԿԲ-ի գործառույթների մասին, կամ դասագրքերից թող օրինակներ վերցնեն: «Հստակ պատասխանեցի Ձեր հարցերին: Էքսպրտի Ձեր հաշվարկված թվերը սխալ են, տարբերվում են իրականությունից, սա մեկ: ԿԲ-ին առնչվող դասագրքեր էլ չկան, որտեղ մեր մասին ինչ-որ բաներ է գրված ու նաև վերջնագրով է գրված,-ասաց Երիցյանը՝ Բագրատյանին առաջարկելով ԿԲ-ի հաշվետվությունը վերստին կարդալ,-կիսատ պարագրա‎ֆրներ եք կարդում ու մարդկանց թյուրիմացությամ մեջ եք գցում»:
Հաջորդ հարցը գործադիրի անդամին տվեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, որը սկզբից նկատեց. «Ես Ձեզ հանգստության կոչ եմ անում»: «Ես էլ ձեզ շատ կոչեր ունեմ անելու».-ստացավ պատասխան: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ առաջարկեց կառուցողական պատասխանել հարցերին: «Պատասխանում եմ հարցերին ձեր ոճով ու տոնով»,-նետեց ԿԲ նախագահի տեղակալը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3383

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ