Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Յալլա» ասողին ի՞նչ հասկացնես

«Յալլա» ասողին ի՞նչ հասկացնես
20.12.2012 | 14:27

Երբ տգետներն ու սանձարձակներն են պետությանդ օրենսդիր մարմինը ներկայացնում, երբ հայհոյախոսությունը դառնում է նրանց «էթիկայի» անբաժան մասը, երբ նրանք մշտապես «օրենքից դուրս» են, ես ինձ անապահով եմ զգում իմ երկրում, որտեղ պիտի շարժվել թոխմախիմհերների ընդունած օրենքներով: Մարդ, որը լրագրողի «ծնոտն է պոկում», հետն էլ ասում` «դավայ, դավայ, յալլա», ոչ միայն երկրի օրենսդիր մարմնում, այլև երկրի, պետության հետ առնչվող որևէ մարմնում տեղ չպիտի ունենա: Ի վերջո, մինչև ե՞րբ հանդուրժենք նմանների «կտրած կապերն» ու «թողած սանձերը»:

Հավանաբար, այս մականունավորը ԱԺ-ն շփոթել է սեփական «քուչի», իսկ լրագրողին` «ռազբորկայի» «խառոշիի» հետ: Մինչդեռ ընդամենն օրեր առաջ երկրի ղեկավարը հիշեցնում էր ՀՀ քաղաքացու հետ «Դուք»-ով խոսելու հրամայականի մասին: Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, թե մհերսեդրակյանները կարող են տարբերել եզակին հոգնակիից ու թափանցել ասվածի խորքը, բայց հնարավորինս մատչելի լեզվով նման մականունավորներին պիտի՞ հասկացնեին, որ «տանը պարապ չնստելու» այլընտրանք չէ ԱԺ-ն: Բայց դե «յալլա» ասողին ի՞նչ հասկացնես:
Թերևս, սա այն դեպքերից է, երբ լրագրողական համքարությունը համերաշխվեց, ու արժե, որ ողջ լրատվական դաշտը մեկ միավոր դառնա` մհերսեդրակյաններին «թոխմախ» ուղարկելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ