Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հերթական անգամ կորցնում ենք մայրաքաղաքը

Հերթական անգամ կորցնում ենք մայրաքաղաքը
15.10.2013 | 14:04

Ճարտարապետական հերթական հուշարձանի քանդման դեմ են այսօր խոսել ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ու «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Այվազյանը: «Ինչքան էլ սեփականատերը պայծառ ապագա է խոստանում շենքի տեղում նոր կառույցի վերաբերյալ, մշտապես ստանում ենք հակառակ պատկերը: Հատուկենտ շենքեր են, որ կարողացել ենք ազատել քանդելու մոլուցքով լցված այդ մարդկանց ճիրաններից»,- հայտարարեց ճարտարապետը՝ նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանի նման նշանակալից շենքերը չպետք է քանդել: Ըստ Մկրտիչ Մինասյանի, կորցնելով նման շենքերը, կորցնում ենք մայրաքաղաքը: «Կամ նոր մայրաքաղաք պետք է անենք նոր կառույցներով, բայց ինչպե՞ս կարելի է անընդհատ քանդենք և հետո մեծ ափսոսանքով հիշենք, որ փողոցներ կային, որոնք լի էին մեր հուշարձաններով, որոնք հիմա ոչնչացել են»,- համոզված է ճարտարապետների միության ղեկավարը: «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանն էլ տեղեկացրեց, որ այս հարցը քննարկվել է Հանրային խորհրդի չորս ենթահանձնաժողովներում, ու պատասխանը մեկն է՝ չի կարելի քանդել: «Երևանի շենքերի 80 տոկոսը նույն վիճակում են, ինչպես «Զվարթնոց» օդանավակայանը: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա պետք է շատ կառույցներ ուժեղացնենք, այդ թվում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը: Ինչ վերաբերում է ուժեղացման անհնարինությանը, դա միֆ է, որովհետեւ կան բազմաթիվ տարբերակներ՝ ինչպես կարելի է ուժեղացնել այդ շենքը»,-արձանագրեց Գրիգոր Ազիզյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ