Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից

Հայաստանը զերծ է լինելու ԳՁՕ-ներից
30.01.2014 | 14:18

Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանում ձկները սնվելու են միմիայն բարձր որակի կերով։ «Էկոլոգիական բարձր չափորոշիչներին համապատասխանող կերեր են լինելու։ Այսինքն, բացառելու ենք գենետիկորեն ձևափոխված կերերի օգտագործումը։ Դրա համար որոշակի նախապատրաստական աշխատանքներ ենք տարել և ԱԺ-ում այս պահին քննարկման փուլում է ԳՁՕ-ների մասին օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունը հայտարարելու ենք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից ազատ տարածք»,- վստահեցրեց նախարարը, հավելելով, որ արդեն օրենքով այսուհետ յուրաքանչյուր տարի Սևանա լճի մակարդակը չի կարող նախորդ տարվա համեմատ ցածր լինել, այսինքն` բացասական բալանս արձանագրել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ