Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանի «բռան մեջ է»

Զարուհի Փոստանջյանը  Հովիկ Աբրահամյանի «բռան մեջ է»
07.02.2014 | 01:11

ԱՄՆ-ում ուսանող Զարուհի Փոստանջյանի մանդատի ճակատագիրը ԱԺ խոսնակը կարող է իր ուզած ձևով լուծել։ ԱԺ կանոնակարգ-օրենքով Հովիկ Աբրահամյանը կարող է հիմնավորել «սիրուն կնոջը» և՛ մանդատից զրկելու, և՛ չզրկելու իր քայլը։ Ըստ ԱԺ կանոնակարգի, նախագահը կարող է մանդատից չզրկել պատգամավորին հետևյալ դեպքերում. առաջին՝ եթե պատգամավորը ներկայացնում է անաշխատունակության թերթիկ։ Այսինքն, Զարուհի Փոստանջյանը պետք է «հիվանդության թուղթ» ներկայացնի, ինչը տվյալ դեպքում բացառվում է։ Երկրորդ, եթե պատգամավորը ԱԺ-ից է գործուղման մեկնել, ինչը նույնպես Զարուհի Փոստանջյանի պարագայում իրականությանը չի համապատասխանում։ Երրորդ դրույթն ամենաէականն է. ըստ կանոնակարգի, պատգամավորը կարող է իր բացակայությունը հիմնավորել այնպիսի պատճառաբանությամբ, ինչն ԱԺ նախագահը հարգելի կհամարի։ Ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Եթե Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունենա, որ Զարուհի Փոստանջյանը մնա պատգամավոր, անպայման հարգելի պատճառ կգտնվի, եթե ոչ, ԱԺ խոսնակը միանշանակ կարող է հիմնավորել իր որոշումը։ Զարուհի Փոստանջյանն ունի ևս մի տարբերակ, որի պարագայում հաստատ Հովիկ Աբրահամյանը չի զրկի նրան մանդատից. խնամիանալ Հովիկ Աբրահամյանի հետ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ